Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 16-17.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ձվարանների դիսֆունկցիա

Ձվարանների դիսֆունկցիա

Կնոջն անհանգաստացնող ախտորոշումներից մեկը կարող է լինել ձվարանների դիսֆունկցիան: Չնայած  այս հիվանդության ամբողջ լրջությանը, չարժե խուճապի մատնվել, քանի որ ներկայումս արդեն բուժման բավական արդյունավետ մեթոդներ գոյություն ունեն:

 

Իսկ ինչ է ձվարանների դիսֆունկցիան:

 

Այն ձվարանների հորմոնակազմավորող գործառույթի խանգարումն է, այսինքն, այնպիսի հորմոնների հարաբերակցության խանգարումը, ինչպիսիք են պրոլակտինը, լյութեինացնող հորմոնը (ԼՀ) և ֆոլիկուլախթանող հորմոնը (ՖՀ): Այս հիվանդության հետևանքը հաճախ դառնում է մենստրուացիոն ցիկլի խանգարումն ու ձվազատման բացակայությունը: Պատճառները կարող են լինել բորբոքային գործընթացները, հրահրված մրսածության հիվանդություններով, էնդոկրինային համակարգի աշխատանքի խանգարումով, արգանդի և ձվարանների քրոնիկական հիվանդություններով, հղիության արհեստական ընդհատումներով, ներարգանդային պարույրների ոչ ճիշտ դեղադրումով, նյարդային հյուծվածությամբ և գերհոգնածությամբ, եղանակային պայմանների փոփոխությամբ և այլն: Այսինքն, յուրաքանչյուր գործոն, որը կարող է հանգեցնել օրգանիզմի հորմոնային գործունեության կամ մենստրուացիոն ցիկլի խանգարման:

 

Ինչպես ճանաչել/ախտորոշել հիվանդությունը

 

Ստորև թվարկված ախտանշաններից յուրաքանչյուրը կարող է առիթ դառնալ մասնագետի հետ խորհրդակցելու:

 

  • Մենստրուացիոն ցիկլի խանգարում. ոչ պարբերաբար ընթացող մենստրուացիաները, 35 օրից ավելի ուշացումը, 7 օրից ավելի արյունահոսությունները, չափից քիչ արտադրությունը: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել մենստրուացիայի բացակայությանը` 6 ամսից ավելի:
  • Վառ արտահայտված նախամենստրուացիոն համախտանիշ. բարձրացած գրգռվածություն, լացկանություն, անտարբերություն, տրամադրության կտրուկ փոփոխություններ:
  • Երկունքի ցավերին բնորոշ ցավեր որովայնի ստորին հատվածում:
  • Հաճախակի վիժումներ հղիության մինչև 5 շաբաթական ժամկետում:
  • Հեշտոցից թարախային արտադրություն:
  • Մարմնի բարձր ջերմաստիճան մենստրուացիայից առաջ կամ դրա ժամանակ: Հնարավոր է նաև ախորժակի նվազում, գլխապտույտներ, արագացած սրտխփոց:
  • Մենստրուացիաների միջև ընկած ժամանակահատվածում արյունոտ արտադրություն:

 

Բոլոր դեպքերում, անծանոթ կամ կասկածելի զգացողությունների և ախտանիշների դրսևորման դեպքում, հարկ է անհապաղ դիմել բժշկի:

 

Միայն այդպես հնարավոր կլինի ախտորոշել ձվարանների դիսֆունկցիան:

 

Ինչպես է ախտորոշվում հիվանդությունը

 

Այն ներառում է զանազան հետազոտությունների համալիր: Դրանց ընդհանուր արդյունքները կարող են ի հայտ բերել ձվարանների դիսֆունկցիայի առկայությունն ու ցույց տալ առաջացման պատճառները:

 

Առաջինը, հարկ է  փոքր կոնքի, վահանագեղձի և մակերիկամների ՈւՁ-հետազոտություն անցկացնել (բորբոքային գործընթացները պարզելու համար):

 

Երկրորդը, հարկ է քսուքի հետազոտություն անցկացնել`  սեռական ինֆեկցիաները բացառելո համար: Հետո արյան բաղադրության մեջ որոշել վահանագեղձի և մակերիկամների հորմոնների մակարդակը, իսկ մեզի մեջ` սեռական հորմոնների առկայությունը:

 

Հիպոֆիզի տարբեր ախտահարումների բացառման համար հարկ է անցկացնել գլխուղեղի համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային շերտագրում, գանգի հետազոտման համար` ռենտգենագրաֆիա: Այս հետազոտութուններին զուգահեռն անցկացվում է նաև գլխուղեղի ԷԷԳ,   պաթոլոգիական տեղային փոփոխություններն ախտորոշելու կամ դրանք բացառելու համար: Անհրաժեշտ հետազոտություն է արգանդի վզիկի հիստերոսկոպիան:

 

Հիվանդության ժամանակին դրսևորման համար հանձնարարվում է տարին երկու անգամ այցելել գինեկոլոգին:

 

Բուժումը

 

Ձվարանների դիսֆունկցիայի  բուժումը պայմանավորված է արտահայտված ախտանիշների աստիճանով և պատճառներով:

 

  • Առաջին փուլում անցկացվում է անհապաղ վիճակների բուժում (արյունահոսություններ, ուժեղ ցավեր):
  • Երկրորդ փուլում ախտորոշվում և վերացվում են հիվանդության պատճառները:
  • Երրորդ փուլում հորմոնային պատկերի վերականգնում և մենստրուացիոն ցիկլի նորմալացում է կատարվում:

 

Այս բոլոր փուլերը կատարվում են բուժող բժշկի խիստ հսկողության ներքո: Համապատասխան բուժում կարող է նշանակել միայն մասնագետը: 

 

Ինքնաբուժմամբ զբաղվել խորհուրդ չենք տալիս, այլապես դա կհանգեցնի բարդությունների: Ժողովրդական մեթոդներով բուժումը թույլատրվում է միայն գինեկոլոգի հետ համաձայնեցնելով:

 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. medklik.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ